Թիթեռնիկներս

<<Ուշադրություն,ուշադրություն,Երևան-Լոս Անջելես ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի>>....
Ահա և եկավ այդ բաղձալի պահը,սիրտս փոթորկված ծովի նման սկսեց բաբախել,իսկ գլխումս անվերջ երկու բառ էր թափառում .<<Դեպի երազանք>>:Քաղցած գայլի պես կոպերով ճանկեցի երազանքս ու աչքերս ամուր փակեցի:Շուրջս ամեն բան կարծես լռեց.չէի համարձակվում աչքերս բաց անել.<<Իսկ եթե երազանքս թև առնի ու թիթեռների պես թռչի>>:
_Մարի',Մարի':
Սթափվեցի ձայնից (Դավիթն էր:Շարքային երազողիս կյանքում անսպասելի հայտնված կախարդական փայտիկով հրեշտակը), ու շտապեցնելով ձեռքիցս քարշ տվեց.
_Իսկ թիթեռնիկե՞րը:(աչքս հետևում)
_Ի՞նչ թիթեռնիկներ,գժվե՞լ ես ինչ է, ու կորանք ամբոխի մեջ:
Սթափվեցի իքնաթիռում:Դավիթը, կողքիս նստած, մերթընդմերթ իր խաղաղ ժպիտն էր փռում ինձ վրա:Հիշեցի մեր առաջին հանդիպումը:Բալետի պարուհի էի ու հերթական անգամ` մեր համեստ ելույթից հետո միջանցքում հանդիպեցի մի անծանոթի:
_Գիտե՞ք,երեկ երազիս վարդի շուրթերով մի աղջկնակ էի տեսել.վեջապես գտա ձեզ
Ժպտացի:
_Դավի~թ:(ձեռքը մեկնելով)
_Մար~ի...Ու հեռվում շողացին մեր ստվերները:Օրըստօրե ավելանում էին նրա զանգերը:Չափազանց մտերմացանք:Ու սերը թաքուն բույն դրեց իմ անմեղ սրտում:Նա միշտ պնդում էր,որ ինձ նման տաղանդավոր մարդիկ այս երկրում տեղ չունեն:
Ու մի օր էլ առաջարկեց ինձ իր հետ Ամերկա մեկնել,համագործակցել իր ընկերներից մեկի հետ ու պարի դասեր տալ այնտեղ` օվկիանոսից այն կողմ, որն ինձ համար երազանքներիս շավիղը կլինի:Մանկական մի ճիչ արձակեցի և վզովն ընկա:Ու ահա ինքնաթիռում թիթեռները կրկին փարվեցին աչքերիս:
Գնում եմ հեռու,շատ հեռու` օվկիանոսից այն կողմ` թիթեռներիս հետևից,իսկ ԵԹԵ....ու հայացքս հանդիպեց Դավիթի ինքնավստահ ու անմեղ հայացքին, և եթե-ն մեղմ հովի պես ակնթարթորեն չքացավ,ու ինձ մրրիկից պատսպարված ծաղիկ զգացի նրա գրկում:
Տեղ հասնելուց հետո նա այլևս ժպիտներ չէր նվիրում ինձ,հայացքն էլ առաջվանը չէր, ինչ որ տարօրինակ բան էր կատարվում շուրջս,ավա՛ղ, թիթեռնիկների թափանցիկ քողն իր վարդագույն երանգով սքողել էր ծախված հոգիներին,ու իմ աչքերին այլևս  տեսանելի չէր մշուշը:
Դավիթն ինձ երկար ժամանակով մենակ թողեց հյուրանոցում:Ժամեր հետո,երբ նրա քաղցրահնչյուն ձայնը լսեցի,շտապեցի դռան մոտ,սակայն,իմ առջև դուրս եկավ մի հաղթանդամ տղամարդ,հետևում` Դավիթը:Մինչ անկեղծ  ժպիտով ձեռքս ուզում էի պարզել դեպի Դավիթը,նա դուռը կողպեց դրսից` մարդակերպ գազանին թողնելով ներսում...
Ակնթարթորեն թիթեռնիկներս դուրս թռան բանալու անցքից և սենյակիցս դեռ երկար լսվում էր Թիթեռնիկնե~րս,Թիթեռնիկնե~րս....

                                                                          Հեղինակ` Աննա Գրիգորյան


Այլ տարբերակ`

http://www.esyes.am/news/article/view/6/6017/

Комментариев нет:

Отправить комментарий