Չուղարկված նամակ

 Բա´րև, իմ ցնորք, իմ անուրջների իրակա´ն պատկեր, իմ միայնության տիրակա´լ ու տեր, իմ հուսահատությունը փարատո´ղ ընկեր, իմ մտացածին անգո´ սեր: Գուցե գժվել եմ, գուցե ցնորվել, գուցե թովիչ պատկերդ լոկ ես եմ կերտել, գուցե թևավոր մտքիս ցնորքն ես եղել, գուցե դու բնա՛վ, բնա՛վ չես եղել: Մտքի տռիչքով կերտածս կերպարդ ուրվականի նման ուրվագծել է էությունս: Երևակայությունս երկնի կապույտով գունավորել է աչքերդ, արևի շողերով ներկել ոսկեհեր վարսերդ, ժպտացող աստղերով դրոշմել հոգեհմա ժպիտդ:
 Գիտե՞ս, անուրջներից եմ հյուսել մեր հեքիաթը. հեքիաթի արքայադուստրը ես եմ, իսկ դու այն ծիածանն ես, որ հայտնվում է իմ կյանքի ամեն մի անձրևից հետո, դու այն վարդն ես, որ ծաղկում է իմ կյանքի ամեն գարնան հետ: Բայց ո՞վ ես անծանոթ, որտեղի՞ց հայտնվեցիր պարմանուհու սավառնող երևակայության մեջ:
  Երբեմն  ուզում եմ փախչել, բայց ումի՞ց. ինքս ինձնի՞ց, գուցե ցնորքի՞ց, թե՞ իմ հեքիաթից: Բայց ո´չ, փախի´ր բոլորից, փախի´ր մարդկանցից, փախի´ր անցյալից, բայց ո´չ ցնորքից: Ապրի´ր, ապրիր ու ճախրի´ր, մինչև երկնի կապույտին հասնես, մինչև երկնահուպ աստղերին դիպչես, ապրի´ր սիրելիս, մինչև մի օր էլ դու ցնորվես ու քո ցնորքի մեջ գուցե ինձ գտնես:                                                                                                                                                                                                                                                            հեղինակ` Աննա Գրիգորյան                        

Այլ տարբերակներ`

http://blognews.am/arm/news/40038/chuxarkvats-namak.html

http://grqamol.am/steghcagorcutyunner/yntercoghic/anna-grigoryan-chuxarkvac-namak/


https://www.facebook.com/photo.php?fbid=502742279769101&set=a.410294182347245.86870.209324585777540&type=3&theater

Комментариев нет:

Отправить комментарий